Տասնամյակներ եւ, հավանաբար, դարեր շարունակ Ջավախքի ամենալուրջ խնդիրներից մեկը մեկուսացումն է: Այդ մեկուսացումը շատ կողմեր ունի. ավերված ճանապարհները եւ կիսաքանդ ինֆրաստրուկտուրան դժվարացնում են դեպի Ջավախք ուղեւորությունները: Չգործող ստացիոնար հեռախոսային ցանցը համարյա անհնար էր դարձնում Ջավախքից դեպի արտաքին աշխարհ կապվելը, նախքան բջջային կապի տարածումը ընդհամենը մի քանի տարի առաջ: Ջավախքի ճանապարհների վրա դրված ստուգման կետերը դժվարացնում են մարդկանց տեղաշարժը. խորհրդային շրջանում դրանք ԽՍՀՄ սահմանային ուղեկալներն էին, իսկ այժմ` վրացական եւ հայկական մաքսատները: Ջավախքից տեղեկատվության տպագիր կամ էլեկտրոնային միջոցների չգոյութույնը շատ դժար էր դարձնում Ջավախքից որեւե տեղեկատվություն ստանալը: Իսկ տնտեսական մեկուսացումը ստիպում է շատ ջավախահայերի աշխատանք որոնել դրսում:
Վերջին տարիներին Ջավախքի տեղեկատվակամ մեկուսացումը էլ ավելի նկատելի ու վտանգավոր է դառնում Ջավախքի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացման պատճառով: Արտաքին ուժերը փորձում են օգտագործել Ջավախքը եւ, մասնավորապես, օգտվել Ջավախքի տեղեկատվական մեկուսացումից` մեր տարածաշրջանում որոշակի նպատակների հասնելու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը առանց թաքցնելու են հայտարարում Հայության տարածաշրջանային շրջափակումը խորացնելու նպատակների մասին: Այս ամենը, ինչպես նաեւ թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման նախագծի առաջխաղացումը եւ Վրաստանում թուրք տարրի դիրքերի հետագա ամրապնդումը էլ ավելի կենսական են դարծնում Ջավախքը եւ նրա տեղեկատվական աղբյուրների նշանակությունը:
Javakhk Network-ը հիմնվել է 2005 թվականին, հիմնական նպատակ ունենալով տեղեկատվական աղբյուրներ, կայքեր, տվյալների բազաներ, IT-ռեսուրսներ ստեղծել Ջավախքի մասին: Մեր տեղեկատվական աղբյուրները ներառում են ընդհանուր տեղեկատվություն, ճամփորդական, պատմական, աշխարհագրական, ազգագրական, մշակութային տեղեկատվություն: Ստորեւ բերված է մինչ այժմ ստեղծված տեղեկատվական աղբյուրների ցանկը:
Քանի որ ջավախահայությունը չունի այնպիսի պետական կամ պաշտոնական համակարգեր, որոնք կարող էին հոգ տանել նման տեղեկատվական միջոցների ստեղծման մասին, այդ աշխատանքը կարող է կատարվել միայն անհատ անձանց կամ հասարակական կազմակերպությունների կողմից: Եթե Դուք հետաքրքրվում եք Ջավախքով եւ կուզենայիք մասնակցել մեր աշխատանքին, այցելք մեր Համագործակցություն էջը:
Ահա Javakhk Network-ի իրագործած նախագծերը.
Travel Javakhk – Հիմնական տեղեկություններ Ջավախքի մասին: Ջավախք գնալու համար ճամփորդական տեղեկությունների լավագույն աղբյուրը: >>>
Javakhk Forum – Ջավախքի ֆորումը` լուրեր, վերլուծականներ Ջավախքի, նրա պատմության, մշակույթի եւ ավանդույթների մասին: >>>
Le Javakhk Forum en langue Française – Ջավախքի ֆրանսալեզու ֆորումը >>>
Javakhk 1915-23 – Կայքը նվիրված է Ջավախքի 1915-23 թթ. իրադարձություններին: Այդ տարիներին Ջավախքն անցավ Հայ ազգին բաժին ընկած ճակատագրի բոլոր հանգրվաններով` Ցեղասպանության աղետ, ինքնապաշտպանություն թուրքերի դեմ, գաղթ, կորուստներ եւ վերածնունդ: >>>
Songbook of Javakhk – Ջավախքի երգարան կայքը նվիրված է Ջավախքի հայ ժողովրդական եւ ավանդական երաժշտությաննը. ձայնա- եւ տեսագրություններ, բանաստեղծություններ, տեքստեր, հոդվածներ Ջավախքի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Նախագիծը ավարտման փուլում է:
Tsalka Survey, Multimedia CD ROM – “Ծալկայի հայկական համայնքը” մուլտիմեդիա CD-ն: CD (DVD box): >>>
Javakhk Calendars – Ջավախքի օրացույցներ: Առկա են տպագրության համար պատրաստ PDF տարբերակները: >>>
Copyright © 2008 Javakhk Network
Reproduction in full or in part is prohibited without reference to Javakhk Network |