|
|
|
|
 |
Ջավախքի տեղեկատվական շեմը Ջավախքին նվիրված տեղեկատվական աղբյուրների, կայքերի, տվյալների բազաների, եւ այլ IT-ռեսուրսների ցանց է:
Ջավախքի ճամփորդական կայքը պարունակում է Ջավախքի մասին հիմնական տեղեկություններ, ներառյալ Պատմություն, Աշխարհագրություն բաժինները, եւ ճամփորդական տեղեկություններ Ջավախք մեկնելու ցանկություն ունեցողների համար: Ջավախքի ֆորումում կարող եք պատասխաններ գտնել Ջավախքի վերաբերյալ Ձեր հարցերին եւ հետեւել մեր տարածաշրջանի հետ կապված լուրերին ու քննարկումներին: Ջավախք 1915-23 կայքը նվիրված է Պատմությանը, մասնավորապես` 1915-23 թթ. Ջավախքում ծավալված իրադարձություններին: Ժամանցային Ջավախքի երգարան կայքը Հայրենի Երկրի մեղեդիներին է բերում… Javakhk Network-ի բաղկացուցիչների լրիվ ցանկը բերված մեր Նախագծեր բաժնում: Եթե Դուք կարեւոր տեղեկատվություն ունեք Ջավախքի մասին (տեքստեր, նկարներ, ձայնա- կամ տեսագրություններ), եւ եթե կուզենայիք օգնել մեր նախագծերին, այցելեք այս կայքի Համագործակցություն էջը:
Բարի գալուստ Ջավախք: |
|
 |
 |
Travel Javakhk –Հիմնական տեղեկություններ Ջավախքի մասին: Ջավախք գնալու համար ճամփորդական տեղեկությունների լավագույն աղբյուրը:
|
|
 |
 |
Javakhk Forum – Ջավախքի ֆորումը` լուրեր, վերլուծականներ Ջավախքի, նրա պատմության, մշակույթի եւ ավանդույթների մասին:
|
|

|
 |
Javakhk 1915-23 – Կայքը նվիրված է Ջավախքի 1915-23 թթ. իրադարձություններին: Այդ տարիներին Ջավախքն անցավ Հայ ազգին բաժին ընկած ճակատագրի բոլոր հանգրվաններով` Ցեղասպանության աղետ, ինքնապաշտպանություն թուրքերի դեմ, գաղթ, կորուստներ եւ վերածնունդ: |
|
 |
 |
Songbook of Javakhk – Ջավախքի երգարան կայքը նվիրված է Ջավախքի հայ ժողովրդական եւ ավանդական երաժշտությաննը. ձայնա- եւ տեսագրություններ, բանաստեղծություններ, տեքստեր, հոդվածներ Ջավախքի հարուստ երաժշտական ժառանգության մասին:
|
|
 |
 |
Vahan Teryan – Բարի գալուստ Վահան Տերյանի կյանքը եւ ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող Teryan.com նախագիծ: Այս կայքում հավաքված են Տերյանի բոլոր բանաստեղծությունները եւ դրանց թարգմանությունները (մասնավորապես՝ Հայաստանում առաջին անգամ հրապարակվող անգլերեն թարգմանություններ), այլ աուդիո, ֆոտո եւ վիդեո նյութեր: Մեծ բանաստեղծի կյանքը ներկայացված է եռալեզու Կենսագրություն բաժնում եւ կենսագրական լուսանկարների պատկերասրահում: Հոդվածներ բաժնում հավաքված են Տերյանի կյանքի եւ ստեղծագործության ուսումնասիրություններ:
|
|
 |
|
Copyright © 2008 Javakhk Network
Reproduction in full or in part is prohibited without reference to Javakhk Network |
|
|